Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մենք ունեցել ենք ավելի դժվար վիճակներ, քան այսօր ունենք. Սենոր Հասրաթյան

Մենք ունեցել ենք ավելի դժվար վիճակներ, քան այսօր ունենք. Սենոր Հասրաթյան
10.06.2022 | 07:21

Կարող է երկրի ղեկավարը չլինել կատարյալ տնտեսագետ, ռազմական գործիչ, դիվանագետ կամ էլ պետական կարևորության այլ ոլորտների խորագիտակ... Բայց երկրի ղեկավարը պարտավոր է ունենալ կառավարման այնպիսի որակներ և համապատասխան պատրաստվածությամբ օժտված արհեստավարժների թիմ, որոնց շնորհիվ ունակ կլինի սառնասրտորեն ընդունել պետությանը նետված ցանկացած մարտահրավեր և արժանապատվորեն դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից:

Դժբախտաբար, Հայոց պետականությունն այսօր ոչ միայն չունի այդպիսի ղեկավար, այլև ունի ամենօրյա ստերով ու մանիպույատիվ մեթոդներով դյուրահավատ զանգվածներին զոմբիացնող մի բախտախնդիր, որն իր նմաններից կազմված <<թիմով>> երկիրը համառորեն տանում է կործանման:


Այսքանից հետո ամենևին չեմ զարմանա, եթե ամենամոտ ապագայում երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի թափուր պաշտոնը վստահվի այն գեներալին, ով հանդիսացել է 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր մեղավորներից մեկը: Չեմ զարմանա, քանզի այդպիսիները, փոխանակ կանգնեն դատարանի առաջ, ճակատագրի հեգնանքով կամ արժանանում են հերոսի կոչման, կամ առաջխաղացման կարգով նշանակվում ավելի բարձր պաշտոնի, կամ էլ՝ երկուսը միասին:


Հ.Գ. Մենք ունեցել ենք ավելի դժվար վիճակներ, քան այսօր ունենք, բայց կարողացել ենք հաղթահարել, քանի որ Երկիրը կառավարել և պաշտպանել են ազգային արժանապատվությամբ օժտված արհեստավարժներն ու ուժով խաղաղություն պարտադրող դյուցազունները:

Դիտվել է՝ 10571

Մեկնաբանություններ